Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափում Սարալանջի պողոտայում. ճանապարհը միակողմանի է դարձել

Հասարակություն
qaratapum

Հոկտեմբերի 9-ին, ժամը 07.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի կենտրոնական հատվածում հարակից լանջից քարեր են թափվել` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Փրկարարները սահմանազատել են նշված հատվածը: Քաղաքապետարանի ծառայությունների կողմից իրականացվում են աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ