Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այո, պահանջելու ենք իշխանափոխություն. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
havaq31

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը անհասկանալի է համարում իշխող հանրապետական կուսակցության զարմանքը, որ եռյակը և մասնավորապես Բարգավաճը իշխանափոխություն է պահանջում. «Բա ձեզ ասում էինք՝ մի ենթարկեք մարդկանց ռեկետի, արտագաղթը կրճատեք, աղքատությունը մի հասցրեք 40 տոկոսի, սահմանադրությունը մի ոտնահարեք: Իրենք իրենց արհամարհանքով, զրոյական վերաբերմունքով մեզ հանեցին փողոց, մեզ մղեցին պայքարի և մենք հասցնելու ենք ուժգին հարված: Դրա համար ոտքի կանգնեցինք երեք ուժերով, այո մենք պահանջելու ենք իշխանափոխություն»,- հանրահավաքի բացման խոսքում հայտարարեց ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր` Ստեփան Մարգարյանը, իր ելույթում անդրադարձավ իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջներին. «Երկիրը քանդվում է, հենց դրա դեմ է ուղղված երեք ուժերի համախմբումը: Երեք ամիս առաջ ներկայացրեցինք պահանջներ, որոնք կազմում են և տնտեսական, և քաղաքական խնդիրների ողնաշարը: Գյումրին ամենաշատ արտագաղթ արձանագրած քաղաքն է, Գյումրին ամենամեծ տնտեսական անկում ապրած քաղաքն է: Անշուշտ մեղավորը իշխանություններն են, և եթե այս իշխանությունները չլուծեն այս խնդիրները, համոզված եղեք՝ կլուծեն նոր իշխանությունները»: