Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը հանրահավաքի հրավեր չի ստացել (տեսանյութ)

Քաղաքականություն
3ae177006aef3ed6b4257d514a73d6d5

Հոկտեմբերի 10-ին ՕԵԿ-ը չի մասնակցելու ընդդիմադիր եռյակի՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» կուսակցությունների հանրահավաքին։ «Հրավերք չենք ստացել, անկոչ հյուր չենք»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ հանրահավաքը քաղաքական դիրքորոշումների ներկայացման ձեւ է, եւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը դիտում են որպես քաղաքական ակտիվության նշան։ Նրա խոսքերով՝ համագործակցություն, այնուամենայնիվ, ընդդիմադիր ուժերի հետ կա, այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ ընտրական բարեփոխումները, շրջանառության հարկը, 12 կետանոց պահանջագիրը։ Առաջիկայում ՕԵԿ-ը նույնպես հանրահավաք կանցկացնի։ Աանդրադառնալով ՀՀ՝ ԵՏՄ-ին անդամակցելուն՝ պրն Շահգելդյանը նշեց, որ դա բխում է ՀՀ անվտանգությունից եւ ենթադրում է, որ ստորագրությունը հոկտեմբերի 10-ին կլինի։ «ՕԵԿ-ը միշտ եղել է հայամետ, եւ ոչ՝ ռուսամետ կամ եվրոպամետ»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ հսկայական շուկա է բացվելու հայերի առջեւ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, եւ հայ գործարարները ծանոթ են այդ շուկային։ Սակայն դա, պրն Շահգելդյանի խոսքով, չի նպաստի արտագաղթին։