A
A
Սուրիկ Խաչատրյանը հարկերը հավաքագրելու համար ժամկետ է տվել մինչեւ հոկտեմբերի 20-ը (տեսանյութ)
Իր պաշտոնավարման ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 7-ին անցկացրեց առաջին մարզխորհրդի նիստը, որի օրակարգը հաստատվեց միաձայն: Ամփոփելով մարզխորհրդի նիստը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, դիմելով համայնքների ղեկավարներն, ընդգծեց, որ աշխատելու են նախկին տեմպերով: Նա հանձնարարեց համայնքների ղեկավարներին մինչեւ հոկտեմբերի 20-ը սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը կատարել բավարար չափով: «Ուզում եմ ինքներդ ձեզ ձգեք եւ թափ տաք, ու եթե հարկերը չհավաքեք, ինքներդ ձեզանից նեղացեք : Իմացեք, որ աշխատելու եք նախկին տեմպերով»,- համայնքների ղեկավարներին ասաց Սուրիկ Խաչատրյանը: