A
A
ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար քննություն է հանձնում նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը
Այս պահին մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների թեկնածուների քննությունը։ Ներկայացված 14 թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել։ Հանձնաժողովի նախագահը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է, հանձնաժողովի կազմում են՝ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։ Ընդհանուր առմամբ քննությունն անցկացվելու է 3 մասով։ Լրագրողները քննությանը հետեւում են դրսում տեղադրված էկրանների միջոցով։ Այս պահին քննություն է հանձնում նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը։