A
A
100 նոր աշխատատեղ՝ Դիլիջանում
Այսուհետ Դիլիջանի երեխաները կսովորեն ավելի բարեկարգված երաժշտական դպրոցում։ Այսօր տեղի ունեցավ Դիլիջանի երաժշտական դպրոցի վերաբացումը։ Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանի խոսքով՝ դպրոցը վերանորոգման կարիք շատ ուներ։ Վերանորոգման աշխատանքները կատարվել է Դիլիջանի քաղաքապետարանի, USID–ի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության շնորհիվ։ Դպրոցի վերանորոգման համար հատկացվել է մոտ 55 մլն դրամ։ Արթուր Հակոբյանը հավելեց, որ միայն այս դպրոցով չեն սահմանափակվելու, ու նման նախաձեռնությունները շարունակական կլինեն եւ որ այս դպրոցի շնորհիվ ավելացել է աշխատատեղերի թիվը՝ մոտ 100 տեղացի աշխատելու է: