Մանկավարժի պատվավոր կոչումներ են շնորհվել Արցախում
Ուսուցչի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել. Սուսաննա Ներսեսյանին` Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն, Նատաշա Պողոսյանին` Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան N 1 միջնակարգ հոսքային դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, Հասմիկ Սեյրանյանին` Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի, Գեորգի Սեւիկյանին` ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի տեղակալ։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ