Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ֆիլմ` մայրաքաղաք Երևանի մասին (տեսանյութ)

Մշակույթ
Diana

Մոսկվա կինոթատրոնում ընդամենը երեք օր կցուցադրվի ռեժիսոր Արսեն Ասլանյանի` «Մեր Երևանը» վավերագրական ֆիլմը։ Այն ներկայացնում է Երևանի անցյալը, ներկան եւ ապագան։ Պատմողի դերում հենց ինքն է` ռեժիսորը: «Մեր Երևանը» ճանաչողական ֆիլմ է` Երևանի պատմամշակութային արժեքների, ճարտարապետական հուշարձանների, հանգստի, ժամանցային վայրերի ու մշակութային օջախների մասին։ «Ա1+»-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը նշեց հետևյալը. «Դա չի եղել ինչ-որ պետական պատվեր, որ ես անեմ, դա եղել է իմ հոգու պահանջը, ես սիրում եմ իմ քաղաքը, էստեղ եմ մեծացել, էստեղ են մեծացել իմ երեխաները, և ես ուզում եմ, որ անպայման գեղեցիկ ներկայացնեմ իմ քաղաքը»: Ֆիլմի սցենարի հեղինակն է երաժշտագետ Մարկ Պետրոսյանը, ով մահացել է նախորդ տարի։ Երեք տարի է պահանջվել ֆիլմը ստեղծելու համար։ «Ֆիլմը երկու նպատակ ունի. և սփյուռքում մեր հայրենակիցներին ներկայացնել, թե քաղաքը ինչ վիճակի մեջ է, և բնականաբար տուրիստները, ովքեր որ լինում են քաղաքում, շրջում են Երևանում, հուշանվերի պես իրենց հետ տանեն այդ սկավառակը, և ներկայացնեն իրենց ընկերներին, բարեկամներին,ովքեր տեսնելով, թե ինչ լավն է քաղաքը,գան Հայաստան և տուրիզմը զարգանա մեր երկրում»,-ասաց Արսեն Ասլանյանը։ «Մեր Երևանը» ֆիլմն արդեն թարգմանվել է հինգ լեզվով։