Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզերում ԲՀԿ-ն էլ է լսում իշխանափոխության պահանջներ (տեսանյութ)

Քաղաքականություն
07.04.12-949հանրահավաք

Մարզային հանրահավաքներին մասնակցող ժողովուրդը եռյակի ուժերից միայն իշխանափոխություն է պահանջում։ Ռուբեն Հակոբյանն իր ականջներով է լսել «Իհարկե շատ կարեւոր է, թե հոկտեմբերի 10-ին ինչպիսի հրապարակ է ձեւավորվելու»։ Դաշնակցությունը կխուսափի ասել, որ ժողովուրդը իշխանափոխություն է պահանջում։ Ավելին, կասկածանքով է վերաբերվում նրանց, որոնք ասում են, թե հանրահավաք կանեն, ժողովուրդը կգա եւ կորոշի, թե ինչ անենք «Սա պարզ մանիպուլացիա է, սա քաղաքական գործչի, պատասխանատու գործչի անելիք չի՝ ժողովուրդը կորոշի, ես կանեմ», ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ ԲՀԿ-ն պնդում է՝ ժողովուրդը կորոշի, իրենք կանեն։ Իսկ ժողովուրդը եռյակի հանրահավաքներին արդեն ասում է, թե ինչ է ուզում Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի՝ «Իշխանափոխության պահանջներ տարբեր հանրահավաքներում հնչում է»։ Բայց այսօր քաղաքական օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա,-ասում է ընդդիմադիր ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը- «Կլինի՞ ամսի 10-ի հանրահավաքին նման հարց, մենք կքննարկենք եւ մեր դիրքորոշումը կարտահայտենք»։ Սեպտեմբերի 10-ին էլ է ժողովուրդը հրաժարական պահանջելու,-վստահեցնում է ընդդիմադիր ՀԱԿ-ը։ Մարզերում արդեն 12 կետերն ու ու սահմանադրական փոփոխությունները հիմնական թեմա չեն։ Սերժ Սարգսյանին բազմիցս են առաջարկել հեռանալ իրեն ձեռնտու պայմաններով «Սերժ Սարգսյանի ապագան ոչ մեկին հետաքրքիր չէ։ Թող գնա իրա ճակատագրով, իրա ընտանիքով, իրա հավաքած փողերով երկիրը թողնի քաղաքացուն», ասում է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ։ Իսկ Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը հանգստացնում է Սերժ Սարգսյանի հրաժարականով տարված քաղաքական ուժերին, հոկտեմբերի 10-ից հետո նրան ոչինչ չի սպառնում «Հոկտեմբերի 10, նոյեմբերի 10, հունվարի 10, մենք կատարում ենք մեր գործը, այդ 10-երը մեր համար ոչ մի նշանակություն չունեն»։ Պարոն Բաղդասարյանը հույս ունի, որ ժողովուրդը հիասթափվելու է իշխանափոխություն ուզողներից հենց հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ու գնալու է իր գործին «Նրանք ունեին օրակարգ, եթե իրենց օրակարգով շարժվեին՝ սահմանադրական փոփոխություններ, 12 կետեր, եթե այդ օրակարգով շարժվեին, նրանք կարող է ինչ-որ արդյունքի հասնել», ասում է նա։