A
A
Նույնիսկ չղջիկ չի ներմուծվել
Մեկ ու կես ամսվա ընթացքում Հայաստան կապիկներ ու չղջիկներ չեն ներմուծվել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ից Գյուղատնտեսական նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արգելվել է Գվինեայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեյից, և Նիգերիայի հանրապետություններից պրիմատների, անտառային այծքաղների , չղջիկների և մացառախոզերի ներմուծումը։ Դրանք նպաստում են էբոլայի տարածմանը։ «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը նշեց, որ ընդհանրապես 2014 թվականին վերոնշյալ կենդանիներից ՀՀ չեն ներկրվել։ 2012 թվականին ներկրվել է 36, իսկ 2013թվականին՝ 28 կապիկ։