Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռախոսը ուղղորդում է հայկական վայրեր (տեսանյութ)

Հասարակություն
34188562dbec54cc41fc09e9f5c1eea4

Armenian navigator հավելվածն արդեն հասանելի է բջջային հեռախոսների համար։ Սա օնլայն փոքրիկ հանրագիտարան է, որտեղ կարելի է ինֆորմացիա գտնել Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների եւ կառույցների մասին: Ծրագիրը ստեղծված է « Երեւան Փրոդաքշնս» ՓԲԸ կողմից։ «Հեռախոսը միշտ Ձեզ հետ է։ Դուք ճամփորդելով այլ երկրներում՝ կարող եք իմանալ, թե այդտեղ ինչ կա հայկական»,-ասում է «Երեւան Փրոդաքշնսի» տնօրեն Էդուարդ Այանյանը։ Եթե ձեզ հետաքրքրում է, թե օրինակ՝ Աֆրիկայում կամ այլ երկրներում հայկական ինչ հետքեր կան, ապա ծրագիրը իր քարտեզի միջոցով կօգնի Ձեզ իմանալ ստույգ վայրերը նախքան այցելությունը։ Ծրագիրը օգտակար է հատկապես գործարարների համար, ովքեր գործնական կապեր են փնտրում։ Եթե գործընկերներ եք փնտրում, ապա ծրագրի շնորհիվ կարող եք իմանալ, թե որ երկրում ինչ ձեռնարկություններ կան։   Աշխարհի 344 քաղաքներից շուրջ 100 վայրի մասին մոտ 1000-ից ավելի եռալեզու հոդված կա այս ծրագրում։ Ի դեպ, հավելվածը համալրել կարող է յուրաքանչյուր օգտատեր՝ հետաքրքիր ինֆորմացիա տեղադրելով եւ դառնալով ծրագրի մոդերատոր. «Եթե Դուք լինեք Իսպանիայում ու տեսնեք հայկական ռեստորան, որը այդ ծրագրի մեջ չկա, միանգամից կարող եք ավելացնել»,-ասում է Էդուարդ Այանյանը, ով կարծում է, որ այս ծրագիրը պետք է տարածում գտնի հատկապես սփյուռքահայության մոտ, քանի որ նրանք ավելին գիտեն հայկական վայրերին եւ կարող են այդ տեղեկատվությունը տրամադրել այս ծրագրին։ Ծրագիրը անվճար կարող եք ներբեռնել App Store-ից և Play Market-ից: