Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը չի խառնվելու «Բաշնեֆտ»-ի գործին

Քաղաքականություն
untitled1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր չէ խառնվելու Բաշնեֆտի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Հույս ունեմ, որ բոլոր որոշումները կլինեն ոչ թե քրեական, այլ քաղաքացիաիրավական հարթության մեջ։ Բայց ես չեմ պատրաստվում խառնվել և հրահանգներ տալ»,- «Ռուսաստանն է կանչում» ֆորումի ժամանակ ասել է Պուտինը։ Այս մասին կարդում ենք ռուսական BBC-ում: Ավելի վաղ «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը տնային կալանքի տակ էր հայտնվել «Բաշնեֆտ» ընկերության գնման ժամանակ փողերի լվացման գործով։ Պուտինը նաև հայտնել է, որ պետությունը պատրաստ է աջակցել «անհիմն արտաքին սանկցիաների» ենթարկված բոլոր ընկերություններին։ Հիշեցնենք, որ «Բաշնեֆտ»-ի գործով ձերբակալված է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը։