Կնշվի Էջմիածնի տոնը
Էջմիածին քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին: Սա յուրահատուկ խորհուրդ ունի: Տոնը հոկտեմբերի 8-ին նշելու առաջին եւ ամենակարեւոր պատճառն այն է, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի գյուտն արած, վերադառնում էր հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը` Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին երեք օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում: Մենք փորձում ենք այդ խորհուրդը եւս պահպանել, այդ իսկ պատճառով քաղաքի տոնի միջոցառումները շարունակվում են 3 օր` սկսվելով հոկտեմբերի 6-ին: Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին միջոցառումներ ենք անցկացնում Էջմիածնի արվարձաններում` Զվարթնոց, Չարենց թաղամասեր` այդ տարածքների բնակիչներին նույնպես խաղահրապարակներ նվիրելով, այլ անակնկալներ մատուցելով:
Տոնական միջոցառումների ծրագիր
06.10.2014
14:00 Քաղաքի տոնին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնության բացման արարողություն 16:00 Այց Զոհվածների պանթեոն (Զվարթնոց) 16:30 Արագածի զանգվածի 2-րդ շենքի խաղահրապարակի բացում, այցելություն թիվ 16 մանկապարտեզ 17:00 Համերգ Արագած թաղամասում07.10.2014
16.00 Այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան 16:30 Հանդիպում Չարենց 11 և 13 շենքերի բնակիչների հետ 17.00 Համերգ Չարենց թաղամասում08.10.2014
12.30 Այց Արցախյան հերոսամարտի հուշարձան 12:45 Կոմիտասի անվան մշակույթի պալատի բացում 14.00 Շքերթ 15.30-17.00 Տաղավարների դիտում, նկարչական ցուցահանդեսների բացում, համերգային ծրագիր քաղաքապետարանի հարակից պուրակում 17:30 Տոնական համերգ 22.00 Հրավառություն Ամբողջ օրվա ընթացքում քաղաքապետարանին հարող պուրակներում բացօթյա համերգներ, ժամանցային ծրագրեր, ցուցադրական ելույթներ, ցուցահանդեսներ: Էջմիածնի քաղաքապետարան