A
A
ՕԵԿ-ականի առաջարկը՝ աննամուսների վերաբերյալ (տեսանյութ)
Երբ ԱԺ-ում քննարկվում էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անցյալ տարվա հաշվետվությունը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին խորհուրդ տվեց ավելացնել կրթադաստիարակչական ֆիլմերի թիվը: «Հաշվի սռնելով այստեղ կատարվողը՝ կարելի է նաեւ «Մի կաթիլ մեղր»-ն էլ հաճախակի ցույց տալ»,- ծիծաղելով արձագանքեց Ռուբեն Ջաղինյանը: Հովհաննես Մարգարյանը շարունակեց հումորն՝ ասելով. «Այստեղ կարծիքներ են հնչում, որ «Նամուս»-ն էլ պարբերաբար ցույց տալ, որ աննամուսների թիվը կրճատվի: «Պատվի համար» ֆիլմն էլ չմոռանանք»: