Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ի նախագիծը մերժվեց

Քաղաքականություն
fotolur2

Տեխնիկական անսարքության վերացումից հետո ԱԺ-ն վերսկսեց աշխատանքները, եւ անմիջապես քվեարկության դրվեց Բրյուսելում ստորագրված «ՀՀ եւ Իտալիայի հանրապետության ՊՆ-երի միջեւ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագրի վավերացումը, որի քվեարկության ժամանակ էլ տեղի էր ունեցել անսարքությունը: Այն անցավ մեկ ձեռնպահ, 103 կողմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետեւ քվեարկության դրվեց ՀԱԿ ներկայացրած նախագիծը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ու բանակի մասնակցությունը բացառելու վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ օրենքի նախագիծը քննարկվել է խմբակցությունում եւ Սահամանդրության հետ կապված որեւէ խնդիր չկա. «Մեր խմբակցությունը դեմ է լինելու»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց, որ այստեղ միայն սահմանդրականության խնդիրը չէր, այլ բանակի մասնակցությունը արտակարգ դրության պայմաններում, որն ավելի կարեւոր խնդիր է. «Խնդրում եմ՝ քվեարկել կողմ, քանի որ հետագայում քննարկելու բազմաթիվ հարցեր կան»: Նախագիծը մերժվեց 35 կողմ, 59 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այժմ ԱԺ-ն քննարկում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անցած տարվա հաշտվետվությունը: ԱԺ դահլիճն այս պահին կիսադատարկ է: