Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը օրակարգ չմտավ

Քաղաքականություն
JsLQ6cz4HYM

ԱԺ-ն այսօր 40 կողմ, 3 դեմ, 54 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրակարգում չներառեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ Սահմանապահ 40 համայնքի սոցիալական արտոնություններ տալու մասին։ Պատգամավորը հայտարարեց, որ ինքը մասնակցել է կառավարության նախաձեռնած նիստին ու հայտարարեց, որ իր նախագծին համարժեք որեւէ առաջարկ չկար ներկայացված: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դա իսկապես լավ նախագիծ է, սակայն խմբակցությունները առաջարկներ են ներկայացրել, ու դրանց քննարկումներից հետո ավելի համապարփակ կլինի այդ նախագիծը. «Ու թող տպավորություն չլինի, թե դեմ ենք այդ նախագծին, ուղղակի հատվածային օրենքներով որեւէ բան անելն իմաստ չունի»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ արեց կողմ լինել Նիկոլ Փաշինյանի առաջարկին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ քննության առարկա կդարձնեն Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, որպեսզի բոլոր սահմանապահ համայնքները ընդգրկվեն եւ որեւէ մեկը դուրս չմնա»: Ի պաշտպանություն իր օրենսդրական նախաձեռնության՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ եթե օրենսդրական այս նախագիծն ընդգրկվի օրակարգ, կմոտենա բոլոր խմբակցություններին, որպեսզի նրանք բոլորը որպես համահեղինակ՝ միանան նախագծին՝ իրենց առաջարկություններով: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կոչ արեց աջակցել խորհրդականին. «Եկեք մոդայիկ չդարձնենք, որ պատգամավորների նախաձեռնությունը անպայման պետք է մերժենք: Թող այն մտնի փոքր օրակարգ ու այս դեպքում կառավարությունը աջակցի մեզ. Ինչո՞ւ անպայման ԱԺ-ն միշտ պետք է աջակցի»: