A
A
Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատեցին. որտե՞ղ է գրողի ծոցը (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը, երբ վերջինս հստակեցումներ էր ուզում մտցնել Սերժ Սարգսյանի արած արտահայտության առնչությամբ։ Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ ԱԺ օրակարգից դո՞ւրս են մղելու, թե ոչ, ո՞րն է լինելու դրանց ճակատագիրը: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավորի հարցը հռետորական է. «Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումն ասել է ՄԱԿ-ի ամբիոնից, ու դա գտնվում է իր լիազորությունների շրջանակներում»: