Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն փոշմանել է. ակցիա ԱԺ-ի մոտ

Տնտեսություն
sis

Այսօր առավոտից ԱԺ շենքի մոտ են հավաքվել Փոքր եւ միջին ձեռնարկատերերը. նրանք շարունակում են բողոքի ակցիաները՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ։ Նրանց թիվը գերազանցում է 500-ը։ Այստեղ են նաեւ Ոսկու շուկայի առեւտրականների հարազատները, որոնք չեն ցանկանում ներկայանալ, միայն ասում են, որ շուկայի աշխատողները խուսափում են անձամբ գալ՝ հաշվի առնելով նախորդ դեպքը, երբ շուկայի սեփականատերը կոտրել էր ակցիային մասնակցողների սեղանները։ Ցուցարարներին մոտեցան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրանք հայտնեցին, որ 2 քաղաքական ուժեր միասին կփորձեն ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրել եւ փոփոխություն կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքում։ Միքայել Մելքումյանը նշեց, որ անելու են այնպես, որպեսզի ձեռներեցներին տրվի ընտրության հնարավորություն՝ ապրանքի համար փոստաթուղթ ունենալու դեպքում վճարել 1 տոկոս հարկ, իսկ չունենալու դեպքում՝ նախկին 3,5 տոկոսը։ Ի դեպ, հիշենք, ԲՀԿ-ն կողմ է քվեարկել այս օրենքին։ Այս պահին ցուցարարներն ԱԺ ետնամասից քայլում են դեպի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ։ ս