Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավոր է փախել

Հասարակություն
14117374410542

Սեպտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 1955 թ ծնված Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոցը՝ կալանք: Արտաքին նշաններն են. հասակը՝ 165 – 170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով: Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի վերաբերյալ՝ խնդրում ենք դիմել ոստիկանության մոտական բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: