«Սուրիկ Խաչատրյանի հետ գալը հարված է մեր զինվորին»
Այսօր Հրազդանում, եռյակի մարզային հանրահավաքի ժամանակ, «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նախքան իր ելույթն սկսելը, հայտարարեց. «Ով չի ուզում լսել, թող հեռանա, մի խանգարենք»։ Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ ամեն ինչ սկսվեց երեկ, երբ իշխանությունը տեսնելով Աբովյանի հանրահավաքը, գործի դրեց իր ռեպրեսիվ մեքենան. «Արդեն այսօր, այստեղ մարդիկ կան, որ եկել են հրահրելու, բայց մի մեղադրեք այդ մարդկանց, ժողովուրդ, իրանք մեղավոր չեն, որ սոցիալական այնպիսի վիճակում են, որ ուզած-չուզած այսօր էստեղ են, ու այդ պատվերն են կատարում։ Հակառակը, մեր գործն է նրանց օգնելն ու աջակցելը»։ Արմեն Մարտիրոսյանը իր ելույթում հայտարարեց, որ այսպես շարունակել չի կարելի. «Սուրեն Խաչատրյանին կրկին վերանշանակելը անթույլատրելի արարք էր։ Նա օրը ցերեկով գնդակահարել է գեներալի, նրա հետ գալը հարված է մեր մեջքին, մեր զինվորին»։ «Ժառանգության» ներկայացուցչի ելույթից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել. «Սերժիկ հեռացիր»։