Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամաց քայլեք, թե չէ կնկարվեք. նման արագաչափ միայն Հայաստանում կա

Հասարակություն
sisak1

Արագաչափ սարքեր Հայաստանում հանդիպում ես հենց սահմանից: Բագրատաշենի անցակետում տեղադրված արագաչափ սարքը Հայաստան մուտք գործող վարորդների համար, ինչպես իրենք են բնորոշում, «դասական մառազմի օրինակ է»: Արագաչափ սարքը տեղադրված է հենց անցակետում` մաքսային տարածք համարվող վայրում, սակայն հետաքրքրական է նաև սահմանված թույլատրելի արագությունը` առավելագույնը 20 կմ/ժ: Այդ անցակետում գոնե մեկ անգամ եղած գրեթե յուրաքանչյուր վարորդ կփաստի՝ այդ տարածքում ցանկության դեպքում անգամ չես կարող արագ երթևեկել: Արագության թույլատրելի հենց այս շեմն էլ ժպիտ է առաջացնում ոչ միայն վարորդների համար: Հայաստան մուտք գործելիս մեքենաների ուղևորները անցակետն անցնում են ոտքով, ինչի ժամանակ էլ շատ հաճախ միմյանց հետ կատակում են. «Կամաց քայլեք, թե չէ կնկարվեք»: Իսկ առևտրային կազմակերպությունների բեռնատարների վարորդները, որոնք աշխատանքի բերումով երթևեկում են մայրցամաքի տարբեր կետերում, վստահեցնում են. «Նման բան աշխարհում չկա»: sisak2 sisak4 Լուսանկարները՝ Սիսակ Գաբրիելյանի