Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետդուման վավերացրել է ԵՏՄ պայմանագիրը. Արմենպրես

Քաղաքականություն
bc32792ca10172f4507dacd9c4521d1f

Պետդուման վավերացրել է ԵՏՄ մասին պայմանագիրը, որը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներն ստորագրել են մայիսին։ Անհրաժեշտ 226 ձայնի պարագայում կողմ է քվեարկել 441 պատգամավոր, դեմ չի գրանցվել, ձեռնպահ՝ մեկը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով «Ռիա Նովոստի»-ին։ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ամրագրում է Մաքսային միությունից եւ Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրացման հաջորդ փուլին անցնելու Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները, ստորագրվել է 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում։ Այդպիսով՝ ավարտվում է ԱՊՀ տարածքում 170 մլն մարդ ընդգրկող խոշորագույն ընդհանուր շուկայի ձեւավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում