Աբովյանում իշխանափոխություն պահանջեցին (տեսանյութ)
Եռյակի մարզային հանրահավաքների մեկնարկը տրվեց Աբովյան քաղաքից։ Եռյակը պնդում է ՝ նպատակը երկիրը կործանումից փրկելն է։ Ընդդիմադիր գործիչներին լսելու են եկել մի քանի հազար մարդ։ Երկիրը կրիմինալի եւ կոռուպցիայի ճիրաններում է։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքն է։ Նա հանրությանը եւս մեկ անգամ հիշեցրեց՝ Սահմանադրական բարեփոխումները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ եւս տասը տարով ավելացնել գործող իշխանության դիկտատուրան։ Ի տարբերություն ԲՀԿ-ի՝ «Ժառանգության» ներկայացուցիչը միանագամից խոսեց իշխանափոխությունից։ Այլ տարբերակ չունենք,- համոզված է Արմեն Մարտիրոսյանը. «Վարչապետին փոխելով ոչինչ չի փոխվի։ Ենթադրենք Հովիկին հանեցին, ո՞վ պիտի գա, Գալու՞ստը... Ուրեմն պետք է իշխանափոխություն, որպեսզի իրականացվեն իրական բարեփոխումներ»։ Եթե չլինի ամբողջական իշխանափոխություն, ապա Հայաստանի ճակատագիրը ավելի դաժան կլինի, քան ներկայացրեց Արմեն Մարտիրոսյանը, իր ելույթում նկատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Մանրամասները՝ տեսանյութում