Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման ենթարկված ակտիվիստին ազատ են արձակել (տեսանյութ)

Քաղաքականություն
yKprS5kbBdo

ՀԱԿ երիտթևի անդամ Վարդան Հարությունյանը արդեն ազատ է արձակվել։ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ նրան սպասում էին ընկերները։ «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում նա պատմեց, որ այսօր Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո իր և իր ընկերներին է հետևել քաղաքացիական հագուստով ինչ-որ մեկը ։ Այնուհետ Վարդանը իր ընկերների հետ գնացել են սրճարան։ Անտեղից դուրս գալուց հետո իրենց մոտեցել է այդ անձը և նրան տարել ոստիկանության բաժին։ Վարդանը նշեց, որ ճանապարհին իրենից վերցրել են իր հեռախոսն ու iPad-ը, և թույլ չեն տվել զանգահարել որևէ մեկին։ Ոստիկանության բաժնից արդեն նոր միայն նա կարողացել է զանգահարել ՄԻՊ գրասենյակ և տեղյակ պահել իր հետ կատարվածի մասին։ Սկզբում Վարդանը հրաժարվել է ցուցմունք տալ, և առհասարակ ստորագրել որևէ փաստաթղթի տակ։ Ի դեպ նրան բերման են ենթարկել Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ոչ թե այսօրվա, այլ երկու օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու կասկածանքով, ինչից, սակայն, ինքը տեղյակ չի եղել և անգամ չի էլ մասնակցել ակցիային։ Այնուհետ նրան հարցաքննել են որպես վկա և մատնահետք վերցրել։ Վարդան Հարությունյանը նաև նշեց, որ քննիչների գործողություններում հայտնաբերվել են մի քանի խախտումներ՝ նախ, որ նրան սկզբում բերման են ենթարկել որպես խուլիգան, այնուհետ հարցաքննել որպես գործով վկա։ Վարդան Հարությունյանը վարչական տուգանքի չի ենթարկվել։