Փոքր ձեռնարկատերերը հարթակ խոշորների համա՞ր
Մինչ կառավարության նիստն սկսելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների մտահոգություններին եւ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին խնդրեց պարզաբանումներ ներկայացնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հետ կապված։ Փոխնախարարի համար զարմանալի եւ անհասկանալի է ՓՄՁ-ների անհանգստությունը։ Նա նշեց, որ անհանգստանալու պատճառ չունեն եւ որ նոր օրենքը ենթադրում է հարկային բեռի թեթեւացում՝3.5 տոկոսից 1 տոկոսի։ Փոխնախարարն ասաց, որ իրենց խնդիրը ոչ թե փոքր ու միջին ձեռնարկատերերին վնասելն է, այլ խոշորներին հարկային դաշտ բերելը։ Նրա եւ Հովիկ Աբրահամյանի համար անհասկանալի էր, որ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, բայց մարդիկ անտեղի մտահոգվում են։ Վարչապետը նշեց, որ իրենք չեն թողնելու, որ ՓՄՁ-ն հարթակ դառնա, որպեսզի խոշորները հարկերից խուսափեն։ Նշենք, որ այսօրվա կառավարության նիստում ընդգրկված է 62 հարց։