A
A
«Ֆիրդուսնոցն» այսօր ամայի է. ձեռներեցները չեն լքում կառավարության շենքը
Կառավարության շենքի մոտ առավոտից հավաքված փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցները դեռ վանկարկում են «Ամոթ»։
Հիշեցնենք, նրանք մտահոգություն ունեն, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունները վնասելու են իրենց բիզնեսը։
Այս ձեռնարկատետերի մեջ են նաեւ տոնավաճառների աշխատակիցները։ Երեւանի ամենահին տոնավաճառներից մեկը՝ «Ֆիրդուսնոցը», այսօր ամայի է։
Ցուցարարները կամաց-կամաց ցրվում են՝ հինգշաբթի առավոտյան կրկին հավաքվելու պատրաստակամությամբ։