A
A
Ցուցարարները փակում են Տիգրան Մեծ պողոտան. լուսանկարներ (տեսանյութ)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ՝ բողոքելով հարկային նոր փոփոխություններից։
Վարչապետը նրանց առաջարկել է իրենց բողոքները գրավոր ներկայացնել ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին. «Մեր թիրախը ոչ թե փոքր բիզնեսն է, այլ՝ խոշորը»։ Ձեռնարկատերերը չեն բավարարվել վարչապետի պատասխանով։
Ցուցարարների մի մասն այս պահին փակում է Տիգրան Մեծ պողոտան։
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ եթե կարճ ժամանակում չբացեն ճանապարհը, ապա ոստիկանությունը կդիմի օրենքով սահմանված միջոցների։
