A
A
«Քաղաքացիական հասարակությունը կայանում է մեծ տեմպերով» (տեսանյութ)
Քաղաքացիական հասարակությունը կայանում է եւ շատ մեծ տեմպերով՝ արձանագրում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը։ Նրա խոսքով՝ եթե 4-5 տարի առաջ միայն հասարակական կազմակերպություններն էին աշխատում, ապա հիմա կան նաեւ քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք ակտիվ աշխատում են։ «Ցավոք սրտի, քաղաքացիական հասարակության կարեւոր բաղադրիչ կա, որ չի աշխատում, դա Արհմիություններն են։ Երբ մենք կունենանք կայացած Արհմիություններ, ապա քաղաքացիական հասարակության ուժը շեշտակի կաճի»,- «Ա1+»-ին ասաց Արման Դանիելյանը։ Նա նաեւ արձանագրում է՝ քաղաքացիական հասարակությունը երբեմն կարողանում է ազդել որոշում կայացնողների վրա, ինչը շատ ուրախալի է։