Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ կարծում, որ ձեր կարծիքն այդքան կարեւոր է». կառավարությունը նոր տուրք սահմանեց

Տնտեսություն
goverment

Այսօր կառավարությունը որոշեց, որ 40 տոննայից ավելի բեռներ տեղափոխող մեքենաները պետք է մուծեն տուրք 10 000 դրամի չափով։ Մինչ հաստատելը վարչապետը հետաքրքրվեց, թե ինչի համար է այդ 10 000 դրամ տուրքը։ Առաջարկը ներկայացրել էր տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ով էլ ասաց, թե չի կարծում, որ սա լրացուցիչ բեռ կլինի, այն նվազագույն տուրքն է տարածաշրջանում։ «Չեմ կարծում, որ ձեր կարծիքն այդքան կարեւոր է»,- փոխնախարարին հակադարձեց վարչապետն ու հետաքրքրվեց՝  արդյո՞ք գումարը պետբյուջե է գնալու։ «Ինչու 10 հազար, 20 հազար սահմանեք, որ ավելի շատ բյուջե գնա»,- կատակեց վարչապետը։ Թեեւ որոշումն ընդունվեց, սակայն վարչապետը նշեց, որ քննարկում պետք է կազմակերպել։