Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները մեկ ամսվա աշխատավարձ ստացան

Հասարակություն
nairit1

Նաիրիտ գործարանի աշխատակիցները երեկ մեկ ամսվա աշխատավարձ են ստացել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Սեպտեմբերի 4-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքել էին Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էին իրենց 18 ամսվա աշխատավարձը, ինչպես նաեւ հստակ պատասխան, թե երբ է գործարկվելու գործարանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ խոստացել էր մինչեւ օգոստոս ամսվա վերջ հստակ պատասխան տալ, թե ով է մեղավոր «Նաիրիտ»-ի այսօրվա վիճակի համար։ Սակայն մեղավորներն այդպես էլ չեն գտնվել։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել էր վճարել միայն մեկ ամսվա աշխատավարձ։ Արդեն ավանդույթ է ձեւավորվել՝ միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո են նաիրիտցիներն աշխատավարձ ստանում։