Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյույորքահայությունը՝ ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի

Քաղաքականություն
NY

Նյու Յորքում կայացավ հայ համայնքի կազմակերպած բողոքի երկրորդ ցույցն ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի: Նյու Յորքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության դիմաց հավաքված ցուցարարներն արդեն տեղյակ էին սեպտեմբերի 12-ին Մոսկվայի Բասմանի դատարանի կայացրած խայտառակ որոշման մասին, ըստ որի՝ վատառողջ, 65- ամյա հայազգի բարերարը կալանքի տակ է գտնվելու մինչև տարեվերջ: Ցուցարարները վրդովմունք արտահայտեցին մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման այս փաստի կապակցությամբ: Նրանք դիմեցին ՌԴ հյուպատոսին՝ խնդրանքով իրենց տագնապի ձայնը հասցնել Ռուսաստանի պատկան մարմիններին, որոնք շարունակում են կալանքի տակ պահել քաղցկեղով հիվանդ հայ բարերարին: Նյույորքահայության բողոքի ցույցին մասնակցում էին նաև Միացյալ Նահանգներում ապրող Լևոն Հայրապետյանի ավագ դուստը՝ Ելենա Հայրապետյանը և ընտանիքի այլ անդամներ: Ցույցը կազմակերպել էր «Ազատություն Հևոն Հայրապետյանին» շարժման Նյու Յորքի շտաբը: Շարժման կազմակերպիչները կոչ արեցին աշխարհի հայությանը շարունակել պայքարը հանուն Լևոն Հայրապետյանի ազատության: Հաջորդ ցույցը կազմակերպվելու է սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ գագաթաժողովի անցկացման օրերին: Սառա Գասպարյան, Նյու Յորք NY2 NY1