A
A
Կանխվել է ինքնասպանության փորձը
Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհին` Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Ս. Թ.-ի (ծնվ. 1989թ.) ինքնասպանության փորձը: