Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանն անտարբեր է լրագրողի հանդեպ բռնություն գործադրելու փաստին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
10678866_795381870518465_2500408881335678319_n1

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց երեկ խորհրդարանի դարպասների մոտ «Հակահարված» խմբի իրականացրած ակցիայի ժամանակ «Ա1+»-ի լրագրողի նկատմամբ ԱԺ անվտանգության աշխատակցի գործադրած բռնության մասին: Պատգամավորը, դատապարտելով միջադեպը, կոչ արեց ԱԺ նախագահին միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության ենթարկելու անվտանգության աշխատակցին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի արձագանքն ավելի քան անտարբեր էր. «Ուրի՞շ»: Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը միացավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Այսօր ԱԺ-ն քվեարկության դրեց ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատաելու մասին նախագիծը: Այն անցավ, սակայն այս դեպքում եւս ՀՀԿ պատգամավորները, մասնավորապես Կարեն Սարիբեկյանը, քվեարկեցին բացակաների փոխարեն: