Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դիվանների վրա պառկած ընտրություններ չենք անցկացրել»

Քաղաքականություն
12

«Հանրապետականը մտածելու բան չունի»,- անդրադառնալով երեկ կայացած Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը՝ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա նորմալ է վերաբերվում այդ հանդիպումներին, սական միաժամանակ հիշեցնում է. «Դիվանների վրա պառկած ընտրություններ չենք անցկացրել»: Մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, նմանատիպ հանդիպումները նույնպես նորմալ գործընթաց է համարում. «Ինչքան քաղաքական տարբեր գործիչներ քննարկեն՝ այնքան լավ»։ Առաջիկա նախագահի ընտրություններում «Ժառանգությունը» չի պատրաստվում հանդես գալ միասնական թեկնածուով: