Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Հայրապետյանի կալանքը կարող է երկարացվել. ռուսական արձագանքը

Քաղաքականություն
TTT_1208_copy

Մոսկվայում կալանավորված, արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել եւս 3 ամսով։ Մոսկվայի դատարանը այդ որոշումը պետք է կայացնի սեպտեմբերի 12-ին։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» շտաբից` միաժամանակ հավելելով, որ ռուսական մամուլը եւս անդրադարձել է այս գործին՝ նշելով, որ «Բաշնեֆտի» բաժնետոմսերը ցանկանում են վերցնել հայերի ձեռքից եւ հայկական կապիտալը Ռուսաստանից դուրս մղել։ Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում եւ յուրացում (կամ վատնում) հոդվածներով: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Վերջինս տառապում է դիաբետով, քաղցկեղով, երկու անգամ էլ սրտի կաթված է տարել։