A
A
Քառյակը քննարկել է միասնական հանրահավաքի հարցը (տեսանյութ)
«Դաշնակցության՝ քառյակից դուրս գալու լուրերը չափազանցված են»,- քիչ առաջ հայտարարեց Արմեն Ռուստամյանը։ Ըստ նրա՝ մենք այնքան ժամանակ ենք քառյակ, քանի դեռ մենք հանդես ենք գալիս միասին։ «Հիմա էսօր 7 կետով քառյակ է, մի կետով մեր տեսակետները չեն համապատասխանում,- շարունակեց պրն Ռուստամյանը։-Քառյակ չի լինի, եթե ոչ մի հարց չհամաձայնեցնենք»։ Ի դեպ, քառյակն այսօր քննարկել է նաեւ միասնական հանրահավաքի հարցը։ Ժամկետների տարբեր առաջարկներ են եղել, մոտ ժամանակներս կորոշվի հանրահավաքի օրը։