Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտի» տնօրենի պարտականություններն ստանձնել է Ռուբեն Սաղաթելյանը

Հասարակություն
nairit1

«Նաիրիտի» գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանը ազատվել է աշխատանքից։ Ձեռնարկության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տնօրենը ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն. «Խորհրդի նիստը որոշում է կայացրել, որ տնօրենի պարտականությունները կստանձնի փոխտնօրեն Ռուբեն Սաղաթելյանը»։ Հարցին, թե ով է տնօրենի պաշտոնի ամենահավանական թեկնածուն, մամուլի ծառայության ղեկավարը պատասխանեց. «Խորհուրդը իր հետագա նիստերում կորոշի»։ Տեղեկությունը հաստատեց նաեւ «Նաիրիտի» արդեն նախկին աշխատակից Կարեն Մաթեւոսյանը։ Լուրը միանգամից իմացել էին բոլոր աշխատակիցները ու եզրակացություն արել. «Երևի նոր մարդ են ուզում ընդունել, ով կկարողանա վերագործարկել գործարանը։ Այսօր այն անտերության է մատնվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Մաթեւոսյանը։ Ի դեպ, հիշեցնենք, որ հինգշաբթի օրը կառավարության դիմաց «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով իրենց ամիսներով կուտակված աշխատավարձերը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նրանց խոստացավ, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը աշխատողները կստանան գոնե մեկ ամսվա աշխատավարձ։