A
A
Գեղեցիկ փողոցների hետևում՝ կեղտոտ բակեր (լուսանկարներ)
Արամ Խաչատրյան փողոցը Արաբկիր համայնքի ամենագեղեցիկ փողոցներից մեկն է, ինչը չի կարելի ասել բակերի մասին։ Այսօր այսպիսի տեսարան էր 1-ին շենքի երկրորդ մուտքի մոտ։ Անզեն աչքով էլ կարելի էր հասկանալ, որ աղբահանությունն այստեղ վերջին անգամ երկու կամ երեք շաբաթ առաջ է եղել, քանի որ աղբի խողովակը լցված էր մինչև 7-րդ հարկը։
Ի դեպ, նկատեցինք, որ շենքում բնակվող երեխաները խաղում էին աղբին շատ մոտ, քանի որ խաղահրապարակի փոխարեն ավտոտնակներ էին կառուցված։ Իսկ ավտոմեքենաները, որպես չգրված կանոն, կանգնեցված էին բակում և ավելի էին փոքրացրել երեխաների ազատ տեղաշարժվելու հնարավորությունը։