Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղարն ազատվեց պաշտոնից

Քաղաքականություն
zohrap

Սիրելի գյումրեցիներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Դիմումն ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից: Ազատման պատճառները զուտ անձնական են, կայացրածս որոշումը նախապես քննարկել եմ քաղաքապետի հետ: Շնորհակալությունս եմ հայտնում մեր թիմին և սիրելի լրագրողներին այս տարիների ակտիվ, կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար: Գյումրու քաղաքապետին հաջողություն եմ մաղթում եմ իր հետագա գործունեության մեջ: Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյան Հ.Գ. Ի դեպ, Զոհրապ Եգանյանի անունը շրջանառվում էր իբրեւ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնի հավանական թեկնածու։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իսկապես խոսակցություններ եղել են, իսկ նախորդ աշխատանքից ազատումն իսկապես անձնական դրդապատճառներ ունի։