Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կվերադառնա՞ արդյոք ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Հայաստան

Հասարակություն
Hakob_Injigulyan

Հայ ռազմագերի, օգոստոսի 26-ին Բաքվից երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանի Հայաստան վերադառնալու մասին խոսելը նրա եղբայրը վաղ է համարում։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հարությունը, եղբոր հետ պարբերաբար տեսակապի միջոցով զրուցում են, նրան բժիշկներն ակնոց են նշանակել։ Սակայն այլ բուժումներ առայժմ չի ստանում, այլ առողջական խնդիրներ չունի։ Իսկ թե որտեղ է գտնվում Հակոբ Ինջիղուլյանը, նրա հարազատները առայժմ չգիտեն, սակայն դեռ չի հասել այն 3-րդ երկիրը, որտեղ պետք է մնա։ Հակոբը հարազատներին նաեւ փոխանցել է, որ այդ օրը մոլորվել է, սակայն այլ մանրամասներ նրանք նախընտրում են չհայտնել։ Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է հայտնվել անցյալ տարվա օգոստոսի 8-ից։