Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ստիպված է հետեւել ռուսական կուրսին (տեսանյութ)

Քաղաքականություն
медиакентрон

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ Մաքսային Միությանը միանալու սեպտեմբերի 3-ին արած հայտարարությունը կայացվել է պարտադրանքներից, ճնշումներից ու շանտաժներից հետո: «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ, «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ` «Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումից մեկ տարի անց. մարտահրավերներ, հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը մասնակից քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` եթե Հայաստանը չհայտարարեր ՄՄ-ին միանալու մասին, կկարողանար պահպանել հավասարակշռությունը: Այժմ համաշխարհային քաղաքական դաշտում շահելու են այն երկրները, որոնք չեզոք են` այս կամ այն քաղաքական տիրույթում չեն: Մեկ այլ մասնակից՝ քաղաքագետ Վարդան Խաչատրյանը վստահ է, որ Հայաստանը մտնելու է Եվրասիական Միություն ու վերջ է դրվելու «կամ-կամ»-ի քաղաքականությանը: Լևոն Շիրինյանը նկատում է՝ մինչ այս պահը Ռուսաստանը քաղաքական բևեռ դառնալու կուրս չէր վերցրել, սակայն հիմա, երբ Ռուսաստանը վերցրել է այդ կուրսը, Հայաստանը ստիպված է նույնպես որոշել իր քաղաքական ուղղվածությունը: Քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանը նշում է, որ Ռուսաստանին չհաջողվեց հեղինակազրկել Ուկրաինան համաշխարհային քաղաքական դաշտում, իսկ Հայաստանի դեպքում Ռուսաստանը հասել է հաջողության: Ըստ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի` ՄՄ-ին միանալու որոշումը սխալ էր, քանի որ Հայաստանում չկար տնտեսական որևէ հենք անդամակցելու այդ տնտեսական կառույցին: Հայաստանը շահեց միայն էժան գազ ու Ռուսաստանի իներտությունը Ղարաբաղի հարցում: