Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի քաղաքական առաջարկը չկա. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
0717fa4439a35ea1a48b502326ce89ad

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համար Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման ընդամենը ծիծաղելու առիթ է. «Ծնկներս դողում ա»։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Ռոբերտ Քոչարյանը լավ է անում, որ սպառնում է վերադարձով, ինքը դրա սահմանադրական իրավունքն ունի, բայց միայն այդքանը. «Այդպիսի քաղաքական երեւույթ Հայաստանում գոյություն չունի»։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնպես հումորով է վերաբերվում այն հարցին, թե չի՞ վախենում միակ տղամարդու քաղաքական վերադարձից. «Մեր վախը վաղուց բռնված ա»։ Ինքը դժվարանում է ասել, թե ինչ հնարավորություններ ունի Քոչարյանը 2018-ին նախագահի աթոռը վերադարձնելու՝ պետք է նայել հասարակական պահանջարկին. «Այս պահին առաջարկը չկա»։ Ազգային ժողովի նախագահը կարդացել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, նայել է նրա մասին ֆիլմը։ Դրանցում հնչած մտքերը Հանրապետականում չեն քննարկել. «Չի էլ կարող քննարկվել»։ Խորհրդարանի ղեկավարին չի սարսափեցնում անգամ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ է ընդդիմադիր կուսակցության համբավ ունեցող «Բարգավաճ Հայաստանը», ՀՀԿ-ն գիտի լեզու գտնել. «Քաղաքական դաշտը համաձայնությունների դաշտ է»։ Ի դեպ, խորհրդարանի ղեկավարը անդրադարձավ նաեւ սահմանադրական բարեփոխումներին։ Այս պահին Հանրապետականը չի պատրաստվում հետ վերցնել բարեփոխումների փաթեթը, ինչը Դաշնակցությունից բացի, պահանջում են քառյակի երեք ուժերը. «Մենք կողմնակից ենք փոփոխություններին»։ Սահմանադրական փոփոխությունների հարցով Դաշնակցության հետ ընդհանուր դիրքորոշումները Հանրապետականի համար առայժմ առիթ չեն նրա հետ կոալիցիա կազմելու համար, բայց առաջարկի դեպքում իշխող կուսակցությունը պատրաստ է. «Մենք նման առաջարկ չենք ստացել, որպեսզի քննարկենք»։