Ռուսներն արդեն Հայաստանում են (տեսանյութ)
Ռուսաստանյան պարենային ապրանքների շուկայի ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են: «ДЕЛОВАЯ РOССИЯ» կազմակերպության աշխատակիցներին ցերեկային ժամերին գտնելն անհնար է` աշխատանքային գրաֆիկը գերհագեցած է: Եվրոպայի դեմ կիրառած սանկցիաներից հետո Ռուսաստանին գյուղմթերք է հարկավոր: Ռուս գործարարները հասցրել են այցելել մի շարք մարզեր, հանդիպել արտադրողների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանից գյուղմթերք արտահանելու համար։ Մինչ կազմակերպության ներկայացուցիչները համագործակցության եզրեր են փնտրում, գյուղացիները դժգոհում են՝ տարին անբարենպաստ էր, եղած բերքը հազիվ իրենց բավարարի։ «ДЕЛОВАЯ РOССИЯ կազմակերպությունն իրեն հետաքրքրող տեղեկատվությունը ստացել է տեղական իշխանություններից, իսկ գյուղացիների հետ հանդիպումներ չեն ունեցել։ Նրանք քաջատեղյակ են, որ մեր երկիրը գյուղմթերքի զգալի մասը ներկրում է, սակայն վստահ են՝ արտահանելու բան կգտնեն։ Մանրամասները` տեսանյութում: