Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլիտար ցորեն չէր, այլ էլիտար աղբ. ակցիա կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

Տնտեսություն
gov1

Էլիտար ցորեն չէր, այլ էլիտար աղբ. այսպես են բնութագրում դեռեւս 2011 թ. էլիտար սերմացու ձեռք բերած ֆերմերները Արարատի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերից։ Նրանք կառավարության առաջ այսօր բողոքի էին եկել. իրենք բարձր գներով, նույնիսկ 750 դրամով էլիտար սերմնացու են ձեռք բերել, սակայն չեն ստացել նույնիսկ բերքի 25-30 տոկոսը։ Բնակիչների խոսքերով՝ իրենց գույքի վրա արգելանք է դրված, եւ չեն կարողանում որեւէ գործարք կատարել։ Ցորենը ձեռք բերելիս նրանք գումարը չեն վճարել՝ պայմանով, որ արդյունքն ստանալուց հետո կվճարեն։ Այժմ նրանք վարչապետին են դիմում ՝ խնդիրը լուծելու կամ  միջոցներ տրամադրել երկիրը լքելու համար։ Այս պահին ֆերմերները հանդիպման են գնացել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ։