Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է տղա ունենալը պարտադիր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
its_a_BOY_muffin__11574

Հայ ընտանիքներում երկու սեռի երեխաներն էլ ցանկալի են, սակայն տղա ունենալը՝ պարտադիր. այս մասին են վկայում ուսումնասիրությունները։ Քիչ չեն դեպքերը, երբ ամուսինը ճնշումներ է գործադրում կնոջ վրա, որպեսզի առաջինը լույս աշխարհ եկող երեխան անպայման արական սեռի լինի: Իսկ մի քանի աղջիկ ունենալը նույնիսկ կարող է հանգեցնել ընտանիքի քայքայման։ Հոգեբան Լիլիթ Գարգրցյանը վստահ է՝ եթե հասարակության մեջ երկու սեռերն էլ հավասար իրավունքներ ունենան, ապա մեր երկրում սեռի հետ պայմանավորված հղիությունների ընդհատումները կնվազեն. «Եթե ծնողի համար երկու սեռերն էլ հավասար են, ապա նա խնդիր չի ունենա որեւէ սեռի նախապատվություն տալ»։ Կանխելով աղջիկ երեխաների ծնունդը, ժողովրդագրական առումով մենք լուրջ վնաս ենք հասցնում երկրին՝ հիշեցնում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հաղորդակցության գծով օգնական Մհեր Մանուկյանը եւ նշում, որ մինչեւ 2060 թ. մենք մոտ 93000 ապագա կամ պոտենցիալ մայր կկորցնենք։ Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վիճակագրությունը շատ ավելի մտահոգիչ է գյուղական համայնքներում։ Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերը տղա-աղջիկ համամասնության շեղումով, այսօր աշխարհում զբաղեցնում են առաջին տեղը։ Իսկ ի՞նչ են մտածում մեր քաղաքացիները. արդյո՞ք երեխաները միմյանց նկատմամբ առավելություններ ունեն։   Մանրամասները՝տեսանյութում։