Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփան Անդրանիկյանի առաջին սերը (տեսանյութ)

Մշակույթ
stepan-andranikyan

Գեղանկարը ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի առաջին սերն է, ու երբ կինոն դադարեց կինո լինելուց, «Տժվժիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Ճանապարհ դեպի կրկես», «Նռան գույնը» եւ էլի տասնյակ ֆիլմերի բեմադրող նկարիչը շարունակեց զբաղվել գեղանկարչությամբ: Հուլիսի 18-ին ժամը 15. 00 Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Ստեփան Անդրանիկյանի անհատական ցուցահանդեսը: