Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ-թուրքական կապերի կարգավորմամբ շահագրգռված է Թուրքիան» (տեսանյութ)

Քաղաքականություն
1368435793outgoingtours_36491585_d7f87a1

«Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները պատրանք են»,- համոզված է թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Նա լուրջ չի վերաբերվում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին Թուրքիայի խոստումներին, այդ թվում՝ Մարգարայի հետ հակընդդեմ թուրքական հատվածի ասֆալտապատման, Կարսի հատվածի երկաթուղու վերանորոգմանն ուղղված քայլերին. այս մասին Թուրքիան խոսում է արդեն 20 տարի. «Թուրքերը շոուի լավ մասնագետներ են, ուստի՝ հնարավոր է նրանք գումարներ դնեն ասֆալտապատելու կամ վերանորոգելու համար, որպեսզի իրենց շոուն շատ ավելի հավատընծա լինի»,- կարծում է թուրքագետը։ Հայ-թուրքական հարաբերությունները թուրքագետը բաժանում է 2 փուլի՝ մինչև ցեղասպանության 100-ամյակը և դրանից հետո.«Առավել քան վստահ եմ, որ 2016 թվականին Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ էապես կփոխվի` կդառնա ավելի կոշտ և մերժողական»,-ասում է Արտակ Շաքարյանը։ Արտակ Շաքարյանը չի բացառում սահմանի բացումը, սակայն վստահ է, որ այն կարճ ժամանակով կլինի եւ սահմանափակումներով. «Շատ հնարավոր է, որ 100-ամյակին ընդառաջ սահմանափակ կերպով բացվի սահմանը՝ միայն ֆիզիկական անձանց համար, այսինքն` տնտեսական որևէ առավելություն չտալով Հայաստանին»,-ընդգծեց Արտակ Շաքարյանը։ Այս հարցում նրա հետ համակարծիք չէ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Հայ-թուրքական սահմանի բացմամբ շահագրգռված է նաև թուրքական կողմը, որպեսզի իր դիրքերն ամրացնի Կովկասում. «Թուրքիան գոյություն չունի Հարավային Կովկասում՝ կա Ադրբեջանը, որպես փոքր եղբայր, կա Վրաստանը՝ որպես գործընկեր, բայց քանի Հայաստանի հետ չկան հարաբերություններ, Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում չի կարող գործել»,-կարծում է քաղաքագետը։ Քաղաքագետը հայ-թուրքական հարաբերություններում ոչինչ չի բացառում՝ հիմք ընդունելով մեր հարեւանի անկանխատեսելի լինելը։ Նա հիշեցրեց, որ սահմանի բացումով Թուրքիան իր հարաբերությունները կբարելավի ոչ միայն Հայաստանի հետ, այլեւ իր տարածքում ապրող քրդերի. «Հայաստանի սահմանակից շրջանները, այսպես կոչված արևմտյան Հայաստանը, որն այս պահին քրդերով է բնակեցված, Թուրքիայի ամենավատ զարգացած և ամենաաղքատ շրջաններն են։ Նպատակն է ունենալ ոչ թե սոված և դժգոհ քրդեր, այլ տնտեսապես զարգացնելով այդ շրջանները՝ ավելի կապել քրդերին Թուրքիայի հետ»։