Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլորը միասին շուրջպար են բռնել

Կարևոր լուրեր Հասարակություն
e01f04618c018aa1faaa247727b0b444

  «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով Ավան վարչական շրջանի Ընտանիքի այգում կազմակերպվել էր հերթական միջոցառումը: Ծրագրում ընդգրկված էր ազգային պարերի ուսուցում, ինչպես նաեւ մանրանկարչության, կավագործության և կարպետագործության որոշակի հմտությունների տեղում ուսուցանելու հնարավորություն: «Վերադարձ» ազգային երգի-պարի  համույթը, համախմբելով մեծերին, երիտասարդներին ու փոքրերին, սովորեցրել  է ազգային առավել տարածված պարերի շարժումներն ու, այնուհետ, բոլորը միասին  շուրջպար են բռնել: Ցանկացողները հնարավորություն են ունեցել նաև անձամբ մշակելու կավն ու պատրաստելու տարբեր առարկաներ: Դառնալով միջոցառման անմիջական մասնակիցը՝ բնակիչները հիացմունքով նշել են, որ ծրագրի շնորհիվ շատ երեխաների ու երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել ազգային պարարվեստի, ինչպես նաև գեղարվեստի ներկայացված տարբեր ճյուղերի նկատմամբ, և շատերը հենց տեղում որոշել են հաճախել խմբակներ և անպայման ավելի խորացնել գիտելիքները: Ցուցադրվել են նաև մշակութային կրթօջախների սաների արդեն իսկ պատրաստ որոշ աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը