Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերբերյանը խեղկատակություն որակեց սակավաջուր տարի հայտարարելը (տեսանյութ)

Հարցազրույց
c7968ba2c2fe0a81ce80c721d6cef6df

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը դիմում է ՀՀ վարչապետին, որ այն կարտոֆիլագործ գյուղացիները, որոնք հնարավորություն ունեն կարկտահարությունից հետո դաշտերը վերականգնելու, պարարտանյութ տրամադրվի: Այսօր նա այս կոչով հանդես եկավ «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում: Պարոն Բերբերյանը նկատում է` մենք ունեցանք բարենպաստ ձմեռ, սակայն, չգիտես ինչու, մարտին մեր իշխանությունները հայտարարեցին, թե սակավաջուր տարի է սպասվում. «Գյուղատնտեսական շրջանի սկսվելուց ընդամենը 3-4 ամիս առաջ հայտարարել այս մասին, ուղղակի խեղկատակություն էր, քանի որ հատկապես վերջին օրերին բավականին շատ էին անձրեւները»: Այս առումով, ըստ նրա, ԱԺ-ն պետք է հանձնաժողով ստեղծեր ու նոր միայն Սեւանա լճից ջուր վերցներ` ոռոգման նպատակներով. «Մեղավորներին պետք է պատժին, ու ըդնհանրապես, մասնագիտական թերի աշխատանք էլ կար»: Հրաչ Բերբերյանը նկատում է` այսօր գյուղացու թիվ մեկ խնդիրը գյուղում կազմակերպչական աշխատանքների բացակայությունն է. «Այս առումով լուրջ բարեփոխումների պետք է գնանք: Այսօր գործում է գյուղատնտեսական 50-ից ավելի ծրագիր,սակայն սայլը տեղից չի շարժվում: Խնդիրը մեր մեջ է, մենք պետք է մեր խնդիրները քննարկենք ու լուծենք»: