Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանն առաջին կորուստը կրեց

Սպորտ
5b29de88200437f696bf8d633c6bee8e

  Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանն առաջին կորուստը կրեց Պլովդիվում տեղի ունեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:   Այսօր կայացած 4-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոնուհի, բուլղարացի Անտոանետա Ստեֆանովայի հետ: Լիլիթ Մկրտչյանը 3,5 միավորով շարունակում է ընթանալ առաջատարների խմբում:   Իսկ ահա մեր ուժեղագույն շախմատիստուհին` Էլինա Դանիելյանը, այս տուրում սպիտակներով անսպասելի պարտվեց միջազգային վարպետ, ռումինուհի Քրիստինա-Ադելա Ֆոյսորին: Նա ունի 2,5 միավոր:   Հայաստանի մյուս մասնակիցները` Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Սուսաննա Սարգսյանն այս տուրում իրենց մրցակիցների հետ կիսեցին միավորները: